ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱ՞Ն

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱ՞Ն
21.02.2012 | 00:00

Վերջին օրերին չեն դադարում խոսակցությունները, ինչը հաստատում են նաև Կարեն Կարապետյանին (նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար) մերձ աղբյուրները, որ նա, ըստ ամենայնի, թիվ 32 ընտրատարածքում (ուր այս պահին պատգամավոր է իր քրոջ ամուսինը` Սուրիկ Պողոսյանը. ի դեպ, նա վերջերս վթարի է ենթարկվել ու այժմ ապաքինվում է) կառաջադրվի որպես անկուսակցական թեկնածու:
Չնայած դրանից առաջ Տավուշի մարզպետը մի նեղ «կրուգում» ասել էր, որ որևէ խնդիր ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի միջև չկա, նա աշխատելու է ՀՀԿ-ի համար, մենք էլ մեր հերթին իր համար ձեռներիցս եկածն ենք անելու, այնուհանդերձ, պնդումն առկա է:
Մեր հարցմանն ի պատասխան ՀՀԿ-ից ասացին, որ որևէ դիմում` կուսակցությունից դուրս գալու, այս պահին Կարեն Կարապետյանից իրենց մոտ չկա: Ավելին` ասացին, որ նման բան առաջին անգամ մեզնից են լսում:
Իսկ մեր աղբյուրները, այնուամենայնիվ, պնդում են:
Թե որքանով են հավաստի հիշյալ պնդումները պարոն Կարապետյանից չկարողացանք ճշտել, որովհետև չունենք նրա կոորդինատները։ Համենայն դեպս, պատրաստ ենք սիրով տպագրելու նրա արձագանքը ևս:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ